Նկարագրություն : գիտեմ, որ գրեթե անհույս ա, բայց ինձ թվում ա ես մի 2-3 տարուց էլ ենթագիտակցաբար դեռ իրան փնտրելու եմ: գլուխը կերել են հունվարի 10ին, այսինքն 6 ամիս անցել ա արդեն: դրանից առաջ ԵՐԲԵՔ մեր տարածքից չի գնացել: չգիտեմ գլուխ ուտելու մեջ մենակ տարածքից կորցնելն ա մտել, թե իրոք կենդանի չի, բայց ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ էլի սենց փորձեմ... հուսով եմ ուղղակի կորցրել են: լիքն եմ փնտրել, ինչ անկապ ու սուտ հնչեցրած այսպես ասած զացեպկա եղել ա, վազելուվ գնացել եմ էդ տեղը, բայց չեմ գտել: վերջին հույսս մենակ սենց ա: վերջին սուտ տվյալներով տեսել են տեցի կռուգում,, սուտ եմ ասում, որովհետև փետրվարին թե մարտին էլի տենց ասել էին իբր տեսել են, գնացել եմ փնտրելու ու բնականաբար չեմ գտել: խնդրում եմ բոլորին, գիտեմ որ իրան նման շներ շատ են, բայց ով նման շուն տեսած լինի կամ կտեսնի, խնդրում եմ ուշադիր լինել, կլիպսի համարը 2619 ա, աղջիկ ա, անունն էլ Լյուսի (չգիտեմ անունին ռեակցիա կտա թե չէ, 6 ամիս կանչող չի եղել): զզվելի բան ա էս անորոշությունը, որ չգիտես կենդանի ա, ուր ա, ոնց ա,, խնդրում եմ ուշադիր լինեք, եթե հանկարծ նման շուն տեսնեք, ինձ անպայման ասեք կամ գոնե խմբերից մեկում նկարեք գցեք, ես 6 ամիս ա ամեն օր հետևում եմ էս բոլոր խմբերին , էն հույսով, որ Լյուսիի նկարը գցելու են: