Lizeto | Արտադրական և բնակելի առանձնատուն - Երևան, Արաբկիր
×
Որոնել միայն:
Որոնել
Որոնել միայն:
Որոնել
Արտադրական և բնակելի առանձնատուն
1647, Տեղադրվել է 24.02.23 թ. 20:40
Արժեքը : 240000000 ֏
img
img
img
img
img
img
img
img
img
img
img
img
img
Գործարքի տեսակը : Վաճառվում է
Շինության տեսակը : Առանձնատուն
Պատի տեսակ : Քարե
Հողի մակերեսը (մ²) : 700
Տան մակերեսը (մ²) : 1350
Դիրքորոշումը : Քաղաքի տարածքում
Հասցե: Երևան, Արաբկիր, Հասմիկի փողոց

Նկարագրություն : Երևանի Աջափնյակ թաղամասում վաճառվում է եռահարկ արտադրական և բնակելի շենք իր ողջ գույքով։
Կառույցը քարե մոնոլիտ է, երկտակ շարվածքով, սեյսմակայունությունը 9 բալից ավել, գազաֆիկացված է, ապահովված է ջրամատակարմամբ և կոյուղով, ողջ շենքը ապահովված է օդափոխության ավտոնոմ համակարգով։
Բնակելի տարածքը ունի առանձին սեփականության վկայական, դրսի չափսերն են 16.8 * 20.4*4 հարկ, կողքի տների հետ ընդհանուր պատ չունի։
Նկուղը և երկու հարկերը նախատեսված են արտադրության համար և առանձնացված են մուտքով բնակելիից։
Արտադրականի համար նախատեսված յուրաքանչյուր հարկի առաստաղի բարձրությունը 3,20 մետր է, յուրաքանչյուր հարկը ապահովված է սանհանգույցով, ունի բեռնատար վերելակ։
Նկուղի առաստաղի բարձրությունը 2,75 մետր է։
Երրորդ հարկը բնակելի է, ապահովված է ջեռուցման համակարգով, ունի երկու սանհանգույց, բաց վերանդա և կենցաղային իդեալական պայմաններ։
Շենքն իր ներսում ունի 4 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի երկաթյա դարպասներով։
Բացի 1350 քառակուսի մետր արտադրական և բնակելի տարածքից, ունի նաև պտղատու ծառերով այգի 387 քառակուսի մետր։
Պարսպապատված է 2,3 մետր բարձրությամբ բետոնե պարիսպով։
Ունի ավտոնոմ եռաֆազ էլեկտրակայան 160 կիլովատ հզորությամբ։
Վաճառքը կարելի է կատարել նաև սեփականատիրոջ հաշվեհամարին բանկային փոխանցումով։
Շենքը կարող է ծառայել՝ որպես կլինիկա, որպես մանկապարտեզ, որպես հյուրանոցային համալիր։
Շենքի վրա կարելի է մեկից երկու հարկ էլ ավելացնել, շատ ամուր է կառուցված։
Հողամասը և տրանսֆորմատորը նվեր է։
Ձեռնարկությունը վաճառում է իրեն պատկանող 100 տոկոս բաժնեմասը, որի գույքն է հանդիսանում վերը նկարագրված շենք շինությունը և հողամասը։ Օտարերկրյա և տեղացի գնորդներին վաճառողը երաշխավորում է փաստաթղթերի ձևակերպումը։
Շենքի վաճառքը կամ վարձակալությունը պայմանագրային հիմունքներով։ Սակարկելի։

Բողոքել
Վերջերս դիտված

Արտադրական և բնակելի առանձնատուն

240000000 ֏
Կայքի մասին
  Պորտալ lizeto.am կայքը անվճար հայտարարությունների և փաստացի նորությունների կայք է: Մեր առաքելությունն է կազմակերպել հանդիպում, վաճառողների և գնորդների միջև ` հարմարավետ և անվտանգ գործարք կատարելու համար: Օգտվելով մեր ռեսուրսից, կարող եք գտնել աշխատանք, անհրաժեշտ կոնտակտներ և օգտակար տեղեկություններ, ինչպես նաև վաճառել և գնել բառացիորեն ամեն ինչ ` կենցաղային տեխնիկայից, հագուստից մինչև մեքենաներ և անշարժ գույք: Դուք նաև կարող եք օգտվել մեր անհատական անվճար «Գտածոների բյուրո» բաժնից, որտեղ կարող եք հայտարարել ապրանքի, կենդանիների կորուստների, հայտնաբերման և ցանկացած այլ միջադեպի ականատես լինելու մասին:
Մեր կայքը օգտագործում է cookies, կայքի նավիգացիայի արդյունավետության համար, թե ինչպե՞ս, նայեք Կուկի (cookie) ֆայլերի մասին